Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել։ Դրանցից մեկի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ, իսկ մյուսինը՝ 4 մագնիտուդ։

Առաջին երկրաշարժը գրանցվել է կիրակի՝ հունիսի 18-ին։ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 441 հազար բնակչություն ունեցող Մալաթիա քաղաքից 39 կմ հարավ-արևելք։

Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Ադանա նահանգում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սայիմբեյլի (նախկինում՝ Հաճն) քաղաքի շրջանում տեղի ժամանակով ժամը 23։59-ին։