Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Կոմայգու համասեռամոլներ Արսեն Ալեքսանյանիի և Տիգրան Քոլոյանի գործի դատավարությունը: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք –Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից:

Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հողվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ–ի սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Երևան քաղաքի Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ իրեն և ընկերներին՝ Տիգրան Քոլոյանին, Գևորգ Թոքմաջյանին, Հարություն Կարապետյանին, ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, որի ընթացքում նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։
Այսինքն՝ Արսեն Աուրենի Ալեքսանյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի ՅՅՅ-րդ հողվածի 1-ին մասով։

Տիգրան Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին ժամը 01:09-ի սահմաններում Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ, իրեն, Արսեն Ալեքսանյանին, Հարություն Կարապետյանին և Գևորգ Թոքմաջյանին է մոտեցել «Օպել» մակնիշի 25 ՍՍ 525 հ/հ-ի մեքենա, որի մեջ եղած թվով 5 երիտասարդները սեոական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց հասցեին և նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, մոտ կանչելով իր ընկերոջը՝ Սոնա մականվամբ Արսեն Ալեքսանյանին քաշել է և բացահայտ հափշտակել նրա ձեռքի պայուսակը։

Ամբաստանյալ Արսեն Ալեքսանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և ըստ էության վերահաստատեց նախաքննության ընթացքում տված ցուցմունք ը: Ամբաստանյալ Տիգրան Քոլոյանը առաջադրված մեղադրանքում իրեն ևս մեղավոր չճանաչեց։

Նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել գործով այլ վկաներ, որոնք նշել են, որ այգու մոտ եղած ժամանակ իրենց են մոտեցել այգու համասեռամոլները և պահանջել, որ հեռանան: Հենց այդ պահին էլ ոստիկաններ են եկել, տեղում զննել են ավտոմեքենան, բայց ոչինչ չեն հայտնաբերել, ինչը հաստատված է արձանագրությամբ:

Դատարանը Արսենին և Տիգրանին մեղավոր է ճանաչել՝ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուրին դատապարտել տուգանքի՝ 300 հազար դրամի չափով: