Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ օգոստոսին, բայց ստույգ ամսաթիվը որոշված չէ։ Այսպիսի պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Ներկա պահին այդ հարցը քննարկում են ԱԳՆ եւ հետախուզության ղեկավարները։ Ես հույս ունեմ, որ նրանց աշխատանքի արդյունքում այցը տեղի կունենա օգոստոսին»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ Պուտինը կայցելի Թուրքիա։