Շիրակամուտ - Լեռնավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների 90%-ն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1,1 կմ ճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմել է ավելի քան 148 մլն դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից»,- նշել է նա:

«Որ աչքաչափով նայում եմ, այս տարի նորոգվող կամուրջների թիվն ահռելի է»,-ընդգծել է վարչապետը: