Վերջին 10 րոպեների ընթացքում երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում։ Այս մասին գրել է Արցախի պետնախարարի նախկին տեղակալ Արտակ Բեգլարյանը։

«Կարծես հրթիռային հարվածներ են հասցվել Ադրբեջանի կողմից։

Դեռ չգիտեմ թիրախը և հետևանքները:

Կրակոցներ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերը թռել են Ստեփանակերտի վրայով/մոտակայքով», - գրել է Բեգլարյանը։