Իսրայելում պատերազմ է...
Աշխարհում պատերազմներն ահագնանում են: Աշխարհի խաղացողները նոր պատերազմներ են ծնում՝ այդպիսով նոր պետություններ ու կյանքեր ոչնչացնում:
Արցախ պետության ոչնչացումը կբերի նոր պետությունների ու նոր հայրենիքների ոչնչացման: Սա ամենևին հայրենիք կորցրած ու վշտացած մարդու ցանկություն չէ և ոչ էլ վատ կանխատեսում, պարզապես պատմության կրկնություն, իսկ պատմությունը կրկնվելու՝ առանձին դեպքերում վատ դրսևորմամբ, հատկություն ունի:
«ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ ՊՐԾՆԵՆՔ» տխմար, անհայրենիք թեզը եկավ կործանելու սկզբում Արցախը, իսկ հետո այլ պետություններ և ապացուցելու, որ «ԱՐՑԱԽԸ ՏԱԼՈՎ» կորուստների բոլորովին այլ շրջափուլ է սկսվելու աշխարհում:
Աշխարհի խաղացողներն ու անտարբեր աշխարհի մարդկությունը կհամոզվի, որ ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԷ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԸ, ՈՐՏԵՂ ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubina.petrosyan.1/posts/pfbid037Z4g9SWxyoMiyVm5qYrjwFbZEcd1KT1bgwfGnDRUkv6ZYfPujXcdZwaw9xdrgHptl