Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 2-3-ը կայցելի Ղազախստան։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Թուրքական պետության ղեկավարը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում առաջնորդները կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը և կարծիքներ կփոխանակեն ընթացիկ, գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Սպասվում է, որ նոյեմբերի 3-ին Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա ԹՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։