Բուլղարիայի խորհրդարանում թեժ վեճ է սկսվել, որը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի, պատճառը տարաձայնություններն են Ուկրաինային դուրս գրված զրահամքենաների հանձնման հարցում։

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Կոստադին Կոստադինովը Ուկրաինան անվանել է «չկայացած պետություն, որը պատերազմ է վարում սեփական բնակչության դեմ»։

«Ուկրաինան չկայացած պետություն է, որը պատերազմ է վարում սեփական բնակչության դեմ եւ ցեղասպանություն իրականացնում նրա դեմ։ Դա երկիր է, որը քարոզում է նացիստական գաղափարախոսություն...»,- ասել է նա։

Մինչ նա ելույթ էր ունենում ամբիոնից, դահլիճում նրա կուսակից Իվայլո Չորբովը խմբակցության այլ պատգամավորների ուղեկցությամբ արագ մոտեցել է պատգամավոր Մանոլ Պեյկովին։ Չորբովը նրա վրա հարձակվել է այն պահին, երբ Պեյկովը նստած էր իր տեղում, բայց մի ակնթարթում միջամտել են նաեւ մյուսները, եւ վեճն սկսվել է։

Բուլղարայի խորհրդարանը չի համաձայնել երկրի նախագահ Ռումեն Ռադեւի վետոյին եւ համաձայնեցրել է Ուկրաինային 100 խորհրդային ԲՏՐ-60 հանձնելու հարցը, որոնք մոտ 40 տարի մնացել են պահեստում։