«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Ամփոփելով նախորդ շաբաթը` մետրոպոլիտենից հայտնում են.

«Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 513-ը՝ երեք վագոնանի, 1351-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429460 ուղևոր։ Կատարողականը 94,9 % է»։