Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ իր կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնի և դիտակետի վրա՝ Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղում, գրում է The Times of Israel-ը։

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, կործանիչները հարվածներ են հասցրել Այտա ալ-Շաբում և Մուհեյդիբում գտնվող «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող մեկ այլ դիտակետի և շենքի վրա:

Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր Լիբանանից մեկ հրթիռ է արձակվել նաև Արաբ ալ-Արամշե շրջանի ուղղությամբ, որն ընկել է բաց տարածքում։