Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը «կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, տարածաշրջանի համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը։

«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հույս ունենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է նա։