«Իրավունք» թերթը գրում է. «Ազատության հրապարակում կայացավ արցախցիների առաջին հանրահավաքը Արցախի հանձնումից հետո: Հանրահավաքի բովանդակությունը սոցիալական էր, պահանջը` այն, որ վերանայվի ՀՀ կառավարության կողմից քննարկվող` Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը:

Ըստ արցախցիների` այն չի արտացոլում իրենց հավաքական շահերն ու նպատակները: Հենց այս բովանդակությունից էլ մի շարք արցախցիներ վրդովված էին, հենց հանրահավաքին եկածներից շատերը պնդում էին, որ ապարդյուն է շարունակել ՀՀ կառավարության հետ երկխոսությունը, իսկ պահանջները փաթեթավորել «ապաքաղաքական» անվան տակ:

Իսկ թե ինչով էր պայմանավորված, որ հրապարակում բոլորովին էլ քիչ չէին, «Իրավունքի» հետ մասնավոր զրույցներում շատերն անկեղծացան, որ ավելի շատ եկել էին` միմյանց տեսնելու, քան թե հարթակում ելույթ ունեցողներին լսելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում