Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ Գայի պողոտայում` Գայի արձանից ներքև, տեղի է ունեցել մահվան ելքով ՃՏՊ:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտիկ Սարգսյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: