Կապանի բնակչուհի, 31-ամյա Մանե Մովսիսյանին  մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար: Այս մասին իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:  

Ըստ մեղադրանքի, նա 08.01.2012թ. համացանցի միջոցով  ծանոթանալով «Տիգրան Դերվիշյան» տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:

Մանե Մովսիսյանը ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:

Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասով՝ պետական դավաճանությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: