Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները, որի արդյունքում վերընտրվեց Իլհամ Ալիևը, ավարտվեցին առանց անակնկալների:

Գործող նախագահը, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ տարավ արդեն առաջին փուլում` այսպիսով իրեն ապահովելով հերթական, թվով երրորդ նախագահական շրջանը: Ադրբեջանի ընդդիմությունը նշում է, որ տեղի են ունեցել խախտումներ, իսկ ընդդիմության միասնական ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին ընտրությունների արդյունքները անվանել է անօրինական: Բայց դժվար թե այդ բողոքները խանգարեն Ալիևին երկարաձգել իր նախագահությունը ևս հինգ տարով:
Սակայն ինչպես պարզվում է ընտրությունների արդյունքները որոշված է եղել արդեն ընտրություններից առաջ: Ընտրություններից մեկ օր առաջ պարզվել է, որ չնայած որ ընտրությունները դեռ չեն սկսվել, սակայն նախագահը արդեն «հաղթում է»: Ինչպես պարզվեց այդ տեղեկատվությունը հնարավոր է գտնել iOS և Android համակարգերի համար նախատեսված բջջային հեռախոսների հատուկ ծրագրերում: Լրագրող Մովսուն Գաջիևի խոսքերով ծրագրերը մշակվել են «Happy Baku» կազմակերպությունը ադրբեջանական ԿԸՀ-ի կողմից: Այս մասին հաղորդում է Lenta-ն: 
Ընտրությունների նախօրեին այդ ծրագրերը ներբեռնած օգտատերերը հայտնաբերել են , որ այնտեղ արդեն գոյություն ունեն ընտրության արդյունքների թվեր, որոնք 100%-ով համապատասխանել են ընտրություններից հետո արձանագրվածներին: Համաձայն այդ ծրագրերի գործող նախագահը հաղթանակ էր տանում մեծ տարբերությամբ:
Տեղեկատվությունը, որը Գաջիևի խոսքերով հրապարակվել է «տեխնիկական սխալի» պատճառով ուշադրություն են դարձրել ադրբեջանական ինտերնետ պորտալ «Meydan TV»-ի լրագրողները : Նրանք կատարել են սկրինշոթներ և տեղադրել Facebook-ում: Դրանից հետո ինչպես հայտնի է դարձել վերոնշյալ «Happy Baku» կազմակերպության գործադիր տնօրեն Վուսալ Իսաևը կապ է հաստատել «Meydan TV»-ի մենեջերի հետ և փորձել է համաձայնություն ձեռք բերել այդ նյութերը հեռացնելու կապակցությամբ, սակայն մերժում է ստացել:
Հաջորդ օրը արդեն ընտրությունների պաշտոնական սկզբից հետո ծրագրերի համար բացատրություններ տալ ստիպված է եղել Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը: Ելույթ ունենալով մամլո կոնֆերանսի ժամանակ նա հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների մասին տեղեկատվությունը «փորձարկման բնույթ» է ունեցել և ներկայացրել է ինչ-որ սոցիալական հարցման արդյունքներ: Փանահովը այն մարդկանց վարքագիծը, ով այդ թեմայի շուրջ աղմուկ է բարձրացնում բնութագրել է որպես անբարոյականություն:
Միաժամանակ գործող նախագահի «հաղթանակի» մասին ընտրությունների օրը, սակայն ժամանակից շուտ հայտարարել են ևս մեկ անգամ: Կեսօրի մոտ «Прогноз» սոցիոլոգիական կենտրոնը հրապարակել է էքսիթ-փոլի արդյունքները, որից հետևում է, որ Իլհամ Ալիևը առաջ է անցել մյուս թեկնածուներից ավելի քան 90%-ով: Ընդ որում այդպիսի տվյալները կարելի է հրապարակել ընտրական տեղամասերի փակումից հետո : Ավելի ուշ ԿԸՀ-ն ընդունել է, որ հրապարակումը իսկապես անօրինական է եղել: