ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆող Ռասմուսենը եկել է եզրակացության, որ Սիրիայի դեմ ռազմական ուժի օգտագործումը չի բերի երկրում կոնֆլիկտի լուծման: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ն:

«Այժմ ես չեմ տեսնում, թե ՆԱՏՕ-ն այդ հարցում ինչ դեր կարող է ունենալ: Սիրիայի համար կոնֆլիկտի ռազմական լուծում գոյություն չունի»,- հայտարարել է Ռասմուսենը հինգշաբթի օրը Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ տված տված համատեղ մամլո կոնֆերանսի ժամանակ:

Դեռևս սեպտեմբերի կեսերին դաշինքի ղեկավարը հայտարարել էր, որ օրակարգից չպետք է հեռացվի Դամասոկսի դեմ ռազմական ուժի կիրառման հարցը, որպեսզի օգնի դիվանագետներին լուծել այս հարցը: