Ռուսաստանի Բիրոբիջան քաղաքի մանկական գրադարաններում հայտնբերվել են շատ հետաքրքիր և սուր նյութեր հեքիաթի տեսքով: Երկու հատորանի «ժողովրդական հեքիաթները» լույս են տեսել 1992 թվականին, սակայն դրանց մասին հայտնի է դարձել միայն այժմ դեպքերի զարգացման արդյունքում:
Այսպես երկրորդ դասարանի աշակերտուհի Վլադյա Շիշենկոին ուսուցչուհին որպես ամառային առաջադրանք տվել է կարդալ «Աղվեսը և նապաստակը» հեքիաթը: Սակայն աղջկա ծնողները մանկական գրադարանից գիրքը վերցնելիս չեն իմացել, որ այսպիսի անվամբ տարբեր հեքիաթներ կան և երբեմն անգամ ոչ ուսոցական բնույթի:
Ծնողները հանգիստ էին մինչ այն, երբ փոքրիկ աղջիկը սկսել է տարօրինակ հարցեր տալ, ինչպիսիք են տեքստում հաճախ հիշատակվող «պոռնիկի որդի» և այլ կարգի ոչ բարոյական արտահայտություններ: Դրանից հետո ծնողները որոշել են անձամբ կարդալ հեքիաթը:
«Մենք իհարկե շոկի մեջ հայտնվեցինք: Այսպիսի անմեղ անվան տակ իրական պոռնո պատմվածք է թաքնված»,- այս մասին Комсомольская Правда պարբերականին պատմել է աղջկա մայրը Օլեսյա Շիշենկոն:
Փաստը արաձանգրելուց հետո ծնողները բողոք են գրել դատախազություն և կրթության բաժանմունք՝ պահանջելով կարգի բերել գրադարանները: