Մեքսիկացի նարկոբարոնին կարողացել է սպանել ծաղրածուի շորեր հագած քիլլերը: Վարձու մարդասպանը կարողացել է մոտենալ իր զոհին՝ այցելելով մանկական տոնակատարությանը ծաղրածուի տեսքով:
63-ամյա Ֆրանցիսկո Ռաֆաել Արելյանսո Ֆելիկսը Տիխուանայի նարկոկարտելի ղեկավարներից մեկն է եղել և եղբայրներից ավագը, ով հիմնադրել է հանցախումբը: Նրա ընտանիքը համարվում է ամենաճանաչվածներից մեկը նարկոբիզնեսի մեջ: Ընտանիքի ղեկավարը երեխաների համար նախատեսված միջոցառում է կազմակերպել Մեխիկոյի հյուիս-արևմուտքում գտնվող հյուրանոցում: Ծաղրածուի ներկայությունը միջոցառմանը ոչ մեկին չի զարմացրել: Ծաղրածուի դիմահարմամբ և շորերով մարդասպանին ոչ ոք չի ճանաչել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ քիլլերը միայնակ չի գործել և ունեցել է գործընկերներ: Սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռևս ոչ ոք չի հաստատել: Անձամբ մարդասպանը սպանությունից հետո դեպքի վայրից փախուստի է դիմել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նարկոբարոնի հարազտները արդեն ճանաչել են սպանվածին և հաստատել են սպանության փաստը: Հաղորդվում է, որ Ֆրանցիսկո Ռաֆայելը սպանվել է երկու հրազենային կրակոցից: Կրակոցներից մեկը եղել է կոկորդին, իսկ մյուսը կրծքին: