«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է օրեր առաջ կատարված դաժան մի սպանության թեմային, որը տեղի էր ունեցել Նոր Նորք վարչական շրջանում: Դանակի 17 հարվածով սպանվել էր 42-ամյա Աննա Ստեփանյանը: Թղթակիցն այցելել է սպանվածի բնակության վայր, որտեղ հարևանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկվա 4-5-ի սահմաններում: Հարևանների պատմելով՝ ոչ ոք ձայն չի լսել, միայն սեղանին երկու տեսակի սուրճ է եղել: Հարևանները պատմել են նաև, որ կնոջն սպանել են առանձնակի դաժանությամբ՝ դանակը կոկորդից մտցնելով և աչքով հանելով: Ոմանց ասելով՝ Աննան ամուսնացած չէր, մյուս մասի ասելով՝ ամուսնալուծված էր:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 02.11.13թ. համարում: