Քսենիա Սոբչակն ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի հետ, իր 32 ամյակը նշելու համար մեկնել է Դուբայ: Զույգը կանգ է առել քաղաքի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ 122-րդ հարկի համարում: Սոբչակը տոնական շրջանագայության ժամանակ կատարած լուսանկարները տեղադրել է իր միկրոբլոգում:

Ռոմանտիկ շրջագայության ժամանակ Քսենիայի մասին չեն մոռացել նաև Մոսկվայում գտնվող ընկերները: Նրանք պատվիրել են ծաղիկներ հաղորդավարուհու համար և վերջինիս խոսքերով սրտի տեսքով ամբողջ համարը լցրել են ծաղիկների թերթիկներով:


Հուզված հաղորդավարուհին Instagram-ի իր էջում հրապարակել է իր լուսանկարը և այն մեկնաբանել այսպես.«Ցանկանում եմ, որ բոլորը միշտ ինձ հիշեն այսպես երիտասարդ և երջանկությունից փայլող: Գնահատում եմ իմ կյանքի ակնթարթները այժմ, և դուք գնահատեք, յուրաքանչյուր պահը: Այսպես արագ մեր երջանկությունը վերածվում է ուղղակի երիտասարդության հիշողությունների»:

Արաբական արձակուրդների ժամանակ զույգը զբոսաշրջություն է կազմակերպել անապատում: Վիտորգանը և Սոբչակը զբոսնել են ուղտերի վրա նստած:
«Լավագույն ծննդյան օրը: Միգուցե այն պատճառովմ որ ես ունեմ լավագույն և հոգատար ամուսին»,- մեկնաբանել է Սոբչակը անապատում արած լուսանկարը: