Երեկ կեսօրին ժամը 12:10-ին Հալեպի կենտրոնական Մունշիե շրջանը հրթիռակոծման է ենթարկվել : Այս մասին գրում է «Եռագույն» լրատվական կայքը` հղում կատարելով «Բերիո Նյուզին»:
Հրթիռի պայթունի պատճառով արձանագրվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի մեջ է հայ վարորդ 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նոյեմբերի 13-ին կեսօրին մոտ ժամը չորսին հայաշատ Վիլանների թաղամասը ծանր հրթիռակոծման էր ենթարկվել, որի պատճառով մի քանի բնակիչ էին վիրավորվել, այդ թվում հինգ հայ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: