ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ապագայում Եվրասիական միությունում խորհրդարանական մարմնի ստեղծման հնարավորությունը:

Այսպիսի միջպետական խորհրդարանի ստեղծման առաջարկությամբ նախագահին դիմել է քաղաքական «Արդարության համար թոշակառուների ռուսական կուսակցություն» կուսակցության ղեկավար Իգոր Զոտովը ոչ խորհրդայաին կուսակցությունների հետ Պուտինի հանդիպման ժամանակ:

Զոտովի խոսքերով նա արդեն բանակցություններ է վարել Բելոռուսից, Ղազախստանից և Հայաստանից որոշ պատգամավորների հետ և նրանք համաձայնվել են ստորագրել համապաստասխան պայամանագիր:

Պուտինը իր կողմից հայտարարել է, որ ճիշտ է համարում նման առաջարկությունը, սակայն ընդգծել է, որ այն անհրաժեշտ է քննարկել ապագա Եվրոասիական միության գործընկերների հետ, որը ծրագրվում է ստեղծվել 2015 թվականին:« Մենք նույնպես կողմնակից ենք Եվրասիական միության խորհրդարանական մարմնի ստեղծման գաղափարին, սակայն այդ մասին պետք է բանակցել մեր գործընկերների հետ, իսկ այնտեղ դեռևս ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Տեսակետ կա, որի համաձայն մենք դեռևս չենք հասել դրա համար և այն կլինի մահացած ծնված երեխա»,- նշել է Պուտինը:

Միաժամանակ ընդգծել է, որ այդ գաղափարը ճիշտ է համարում և այն պետք է կատարել գործընկերների համաձայնությամբ: