Մերձմոսկովյան շրջանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի հեղինակ դարձած «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՌԴ ՔՕ երկու հոդվածով: Այս մասին «РАПСИ» գործակալությանն է հայտնել նրա իրավապաշտպան Ռուբեն Մարգարյանը:

«Այսօր Հարությունյանի նկատմամբ ևս մեկ մեղադրանք է հարուցվել է ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով, որոնք պարունակում են փորձագետների եզրակացությունները: Բացի դա քննիչը նոր մեղադրանք է հարուցվել ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3-րդ մասով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,- նշել է փաստաբանը:

Իրավապաշտպանի խոսքերով Հարությունյանը խոստովանել է իր մեղքը, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել ավտոտեխնիկական հավելյալ փորձաքննության իրականացման համար: Կեղծ փաստաթղթի օգտագործումը նա չի ընդունում:
Հարությունյանը ՃՏՊ-ից հետո վերցրել է կալանքի տակ և տեղափոխվել մեկուսարան: