Աջափնյակի մետրոյի հետ կապված նախագիծը պարզ փորձաքննության փուլում է, այնուհետեւ կանցնի համալիր փորձաքննության փուլը, որից հետո հնարավորություն կուեննանք շինարարական մցրույթներ անցկացնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։

«Այս ընթացքը մինչեւ տարեվերջ պետք է ավարտենք: Աջափնյակի մետրոյի կայարանը նախատեսված չէ միայն որպես վերջնական կայարան: Հետագայում կկառուցվեն այդտեղից դեպի Դավիթաշեն վարչական շրջան գնացող եւ դեպի Ակադեմիական քաղաք գնացող մետրոյի կայարանները: Այս պահին էլ մենք դա քննարկում ենք»,-ասաց նա: