Եվրոպայի ամենածեր բնակչուհի իտալուհի Էմմա Մորանոն ուրբաթ օրը դարձել է 114 տարեկան: Աշխարհի ամենածեր բնակիչների շարքում նա զբաղեցնում է հինգերորդ տեղը: 

Հանրահայտ Լագո-Մաջորե լճի ափին գտնվող Վերբանիա քաղաքոմ բնակվող Մորանոին շնորհավորել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, ով նրան փոխանցել է «լավագույն ցանկությունները Իտալիայի ամբողջ բնակչության անունից»: Անցյալ տարի Նապոլիտանոն նրան պարգևատրել էր «Հանրապետության առջև ունեցած արժանիքների» շքանշանով: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 

Էմման ծնվել է դեռևս XIX դարում 1899 թվականի նոյեմբերի 29-ին: Նրա մեծ ընտանիքում շատ երկարակյացներ են եղել` մորաքույրը ապրել է մինչև 101 տարեկան, մայրը` 91 տարեկան, իսկ նրա բոլոր հինգ քույրն էլ անցնել են 90 տարեկանի շեմը: