Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել «hraparak.am»-ի թղթակից Վարդան Մինասյանին ոստիկանություն բերելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: