Թուրքական ոստիկանության նախկին իրազեկիչ, ով մեղադրվում է 2007 թվականի հայկական ծագումով լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ, երեքշաբթի օրը դատարանում նշել է, որ նա զգուշացրել է ոստիկանությանը դավադրության մասին, սակայն վերջիններս ոչ մի գործողության չեն դիմել: Այս մասին հաղորդում է France 24-ը: 
Էրհան Թունջելը կրկին հարցաքնության է ենթարկվել Ստամբուլի դատարանում Թուրքիայի ամենամեծ քաղաքում բարձր դասի սպանության հետ կապված: Նրա նկատմամբ առաջին դատավարության ժամանակ 2012 թվականին հանվել էին բոլոր մեղադրանքները:
32 ամյա Թունջելը երեքշաբթի օրը հայտնել է, որ նա տեղեկացրել է ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Ռամազան Ակյուրեկին Հրանտ Դինքին սպանելու պլանի մասին, սակայն նրա նախազգուշացումները ուշադրության չեն արժանացել:
«Ես ոչ մի կապ չունեմ սպանության հետ: Ես զգուշացրել եմ նրանց: Սպանությունը հնարավոր էր կանխել»,- ասել է նա:
Հարցի քննությունը հետաձգվել է մինչև հունվարի յոթը:
Միաժամանակ դատարանի դրսում հավաքվել են ցուցարարներ, որոնք գոռացել են «Մարդասպան պետությունը պետք է պատասխանատվության ենթարկվի» կարգախոսներ:
Թունջելի վկայությունները հիմնավորում են լայնորեն տարածված պետական դավադրության մասին մեղադրանքները այն բանից հետո, որ մամուլում տարածվեցին լուրեր, որոնք համաձայն անվտանգության ուժերը իմացել են սպանության մասին, սակայն համապատասխան արձագանք չեն տվել:
Դինքի փաստաբանները և մարդու իրավունքների պաշտպանները համոզված են, որ այս սպանության հետևում կանգնած է պետությունը, քանի որ մինչ այդ չարաբաստիկ օրը Դինքը բազմիցս սպառնալիքներ է ստացել:
Ծագումով քուրդ դերասան Սերմիյան Միդյաթը կարդացել է հայտարարություն ցուցարարների անունից, որով կոչ է արել կառավարությանը դադարել «լուռ մնալուց և պաշատպանել քաղաքական ծառայողներին, որոնք ներգրավված են սպանության մեջ»: