Գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախն» արձագանքել է իր նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսի դուբլին Հայաստանի հավաքականում անցկացրած առաջին պաշտոնական խաղում։

Ռանոսի եւ ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ուելսի թիմի նկատմամբ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում։

«Բորուսիան» հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ գրառելով․ «Հիշեք այս անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս»։

19-ամյա հարձակվողը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել էր Կիպրոսի հետ ընկերական խաղում՝ դարձյալ դառնալով դուբլի հեղինակ։