Երկուշաբթի Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող հայկական ռեստորանում տեղի ունեցած զանգվածային վիճաբանության ժամանակ չորս մարդ է վիրավորվել: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամլո ծառայությունը:

«Տեղի է ունեցել կոնֆլիկտ երկու խումբ մարդկանց միջև, որը վերածվել է ծեծկռտուքի: Մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ», - նշել է գործակալության զրուցակիցը:

Տվյալ պահին հայտնի է առնվազն չորս տուժածի մասին, որից երեքը ստացել են դանակի հարվածներ, մեկը հրազենային: Այժմ ճշտվում է ծեծկռտուքի մասնակիցների թիվը:
Իրավապահ մարմինների մոտ կանգնած գործակալության աղբյուրը ճշտել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հայկական Yan's House ռեստորանում: