Արտասահմանում մեծ շուքով ավելի շատ նշում են Սուրբ ծնունդը, քան Նոր տարին: Այդպիսով դեկտեմբերի 25-ը դառնում է կարևոր տոնը և բոլորը, անգամ ամենասկանդալային աստղերը, փորձում են այն նշել ընտանեկան միջավայրում:

Թեյլոր Սվիֆթ

Անվանի քաունթրի երգչուհի Թայլոր Սվիֆթը, ով հայտնի է Հոլիվուդում որպես տղամարդկանց սրտերի տիրակալ, Instagram-ում տեղադրել է Սուրբծննդյան լուսանկար: Երիտասարդ աստղը Սուրբ ծնունդը անց է կացրել կրտսեր եղբոր Օստինի հետ:

Մերայա Քերի

Երգչուհու ամուսինը Նիք Քենոնը կիսվել է սուրբծննդյան ընտանեկան լուսանկարներով: Լուսանկարում աստղային զույգի երեխաներն են՝ երկու տարեկան զույգեր Մոնրոն և Մորոկկան:

Դուեյն Ջոնսոն

 

Նախկին ռեստլեր և մարտաֆիլմերի աստղը «Ժայռ» կեղծանունով իր երկրպագուներին ուրախացնում է հուզիչ լուսանկարներով: «Ֆորսաժ» և «Մումիա» կինոնկարների աստղը Instagram-ում տեղադրել է լուսանկար, որտեղ նա Սանտա Կլաուսի գլխարկով և լիքը խաղալիքներով պարկով, ուրախանում է որպես երեխա:

Քելլի Օսբորն

«Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- իր շնորհավորական ուղերձն է հղում երգչուհի և դերասանուհի, ինչպես նաև անվանի ընտանիքի ներկայացուցիչ Քելլի Օսբորնը: Քելլին ներկայացրել է Օսբորների ընտանիքի ավանդույթը կապված Սուրբ Ծնունդի հետ:« Մենք սուրբծննդյան ավանդույթ ունենք: Տոնի նախօրեին մենք ընտանիքի բոլոր անդամներով բաց ենք թողնում փուչիկներ ցանկություններով: Եթե Դուք գտնեք իմ փուչիկը ինչ-որ մի տեղ, ապա Ձեզ անակնկալ է սպասվում: Հաջողություն և երջանիկ Սուրբ Ծնունդ»: Իհարկե ընտանեկան ավանդությանը կից տեղադրվել է լուսանկար:

Ջեսիկա Բիլ

Դերասանուհի և Ջասթին Թիմբերլեյքի կինը կարծես կողմնակից է ննջազգեստով երեկույթներին Սուրբ Ծնունդի ժամանակ: Ջեսիկան Instagram-ում կիսվել է լուսանկարով, որտեղ նա հարմարավետ վանդակավոր ննջազգեստով պառկած է սփռոցի վրա զարդարված տոնածառի կողքին:

Ռիհաննա

Անգամ այս սկանդալային անվանի աստղը Սուրբ ծննդի ժամանակ վերածվում է ընտանիքի խելոք աղջկա: Նրա անկեղծ լուսանկարներին Instagram-ում փոխարինում են ընտանեկան լուսանկարները:

Մայլի Սայրուս

Եվս մեկ սկանդալներով հայտնի աղջիկ Սուրբ Ծնունդը կախարդական ձևով վերածվում է համեստ աղջկա: Մայլի Սայրուսը, ով այս տարի Լեդի Գագայի հետ դարձել է ամենասկանդալայինը, Instagram-ում տեղադրել է Սուրբծննդյան լուսանկար ընտանիքի հետ:

Կարա Դելեվին

Մոդելը աչքի չի ընկնում օրինակելի վարքագծով: Նրան կասկածում էին թմրամիջոց օգտագործելու մեջ: Նա շատ մոտ է սկանդալային երգչուհի Ռիհաննայի հետ, ում խորհրդով էլ ցուցամատին առյուծի գլխով դաջվածք էր կատարել: Սական Սուրբ ծնունդի ժամանակ նա նույնպես աչքի է ըկնում համեստ վարքագծով և հաճույքով ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, այս մասին նկարները տեղադրելով Instagram-ում:

Ջասթին Բիբեր

Դեռահասների կուռքը «Ձնե Սուրբծնունդ» է ունեցել: Հենց այդպես է երգիչը անվանել Instagram-ում տեղադրած լուսանկարը, որտեղ նա պատկերված է իր հինգ տարեկան խորթ եղբոր Ջեքսոնի հետ: Ջասթինը մեկ այլ խորթ վեց տարեկան քույր ունի Ժասմին անունով: Չնայած իր զբաղվածությանը երգիչը միշտ ժամանակ է գտնում իր հարազատների համար:

Ջեսիկա Ալբա

Այս հոլիվուդյան դերասանուհին ամենաօրինակելի մայրերից և կանանցից է ամերիկյան կինոարտադրությունում: Բնականաբար Սուրբ Ծնունդի ժամանակ Ջեսիկա Ալբայի տունը նույնպես օրինակելի է: Ամբողջ ընտանիքը հավաքված է, զարդարված է տոնածառը, նրա տակ տեղադրված են նվերները:

Ալեսանդրա Ամբրոսսիո

Victoria’s Secret-ի հրեշտակը երկու երեխայի երջանիկ մայր է: Ալեսսանդրան հստակ գիտակցում է, թե ինչ են սպասում բոլոր երեխաները Սուրբ Ծնունդի ժամանակ: «Սանտան ժամանեց»,- մեկնաբանել է Instagram-ում տեղադրած իր լուսանկարը:

Ժիզել Բյունդխեն

Victoria’s Secret-ի մեկ այլ հրեշտակի տանը նվերները առանց հսկողության չեն թողնում: Դրանք հսկում է բրազիլացի սուպերմոդելի հավատարիմ շունը: Այն որ ընտանի կենդանուն շատ են սիրում և ընդունում են որպես ընտանիքի անդամի վկայում է Ժիզելի և շան համատեղ լուսանկարը:

Փերիս Հիլթոն

Անգամ այս համաշխարհային հայտնի խնջույքների սիրահարը Սուրբ Ծննդյան ժամանակ մնում է տանը, որպեսզի այն անցկացնի ընտանիքի և սիրելի ընտանի կենդանու՝ Miss Tinkerbell Hilton կեղծանունով չիխուախուայի հետ: