Սիրիահայերը եղել են Ցեղասպանության նոր ալիքի սպառնալիքի տակ: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով սիրիահայերի վիճակին, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա նշեց, որ այդ մասին հայտարարում է արդեն միջազգային մամուլը:

«Հայ համայնքը բավական վաղուց Սիրիայի պետական բանակի, Սիրիայի իշխանությունների օգնությամբ կարողացել է այդ սպառնալիքը ետ մղել», - նշեց նա:

Պարզաբանելով թե ինչ է ցանկանում ասել Ցեղասպանության ենթարկվել տերմինով, քաղաքագետը նշեց. «Եթե դու սպառնալիքի տակ պետք է փոխես ինչ-որ կողմնորոշում, դա արդեն ցեղասպանություն է: Եթե քեզ ասում են կամ կրոնափոխ եղիր կամ «ռադտ քաշիր» Սիրիայից, դա արդեն ցեղասպանություն է»:

Խոսելով արդեն ստեղծված իրավիճակի մեղավորների մասին, նա առաջին հերթին նշեց ԱՄՆ-ի անունը, ով քաղաքագետի խոսքերով, գլխավորում է հերթական արշավանքն ընդդեմ հայերի: «Մյուս աջակիցը իբր եղբայր Ֆրանսիան է, իսկ երրորդը դա Թուրքիան է, ով մինչև կոկորդը խրված է Սիրիական հարցերում», - նշեց Շաքարյանցը:

 

Լուսանկարը՝ Panarmenian Photo