2013 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են շուրջ 6 մլրդ 800 մլն դրամի շինարարական և նախագծման աշխատանքներ, ավարտին են հասցվել հիմնանորոգված 14 օբյեկտներ, իրականացվել և ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև ատկատների մասին, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ կատարվել են շուրջ 500 մլն դրամի տնտեսումներ: Նրա խոսքերով, խնայողության ծավալները խոսում են ատկատների դեմ պայքարի մասին: Նախարարը խոսեց նաև խնայողության պատճառների մասին:

«Մրցույթները կատարվում են միայն էլեկտրոնային եղանակով և ցուցադրվում են օնլայն: Եվ մրցույթների ավելի օգտակար լինելու համար, ես հայտարարում եմ, թե ինչ տնտեսումներ են եղել, այնպես որ ատկատ հասկացությունը քաղաքաշինության նախարարութանը չի վերաբերում», - նշեց նա, հավելելով, որ մրցույթների ընթացքում բացառվում են «ծանոթի» միջոցով հաղթելը:

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը դիտարկում արեց, թե ինչու՞ նախարարը, մյուս նախարարների հետ համեմատ ավելին քիչ է շփվում լրագրողների հետ, ինչին ի պատասխան ՕԵԿ-ական նախարարը խոստացավ այսուհետ առավել շատ շփվել լրագրողների հետ: