«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը վերացրել է շուկայի երրորդ հարկում բացված «Մադագասկար» խաղասրահում անվճար մանկական անկյունը։ Մոտ 20 քմ մակերեսով այս տարածքը նախատեսված էր որպես ամենապստիկ երեխաների անվճար խաղահրապարակ։ Այն երեխաները, ովքեր «Մադագասկարի» վճարովի ապարատներից օգտվելու հնարավորություն չունեին, խաղում էին այստեղ, իսկ հարևանությամբ երկու-երեք սեղաններ էր դրված, որտեղ կարող էին ծնողները նստել և հետևել իրենց երեխաներին։ Այժմ այդ տարածքում սրճարան է։ Ինչպես երևում է, Սամվել Ալեքսանյանին շատ փող է պետք և շատ արագ»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։