Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը վիրահատվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, որը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շահբազ Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

«Վիրահատությունից հետո դատապարտյալ Շահբազ Գուլիևի վիճակը կայուն է»,-ասել է Ա. Իսրայելյանը։

Հիշեցնենք նաև, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։