Այս դեռահասներն ու երեխաներն արդեն հավասարվել և ինչ-որ առումով նաև գերազանցել են իրենց հայտնի ծնողներին:

16-ամյա Բրուկլին Բեքհեմն ընդամենը 5 ամիս առաջ էր գրանցվել «Ինստագրամ»-ում, սակայն արդեն ունի 1,8 միլիոն հետևորդ: Նա հավասարը հավասարի պես շփվում է իրենից տարիքով ավելի մեծ հայտնիների հետ և նկարներ տեղադրում սոցցանցերում:

Բեքհեմների ընտանիքից մեկ այլ ներկայացուցիչ՝ 12-ամյա Ռոմեոն,  դեռևս այդքան հետևորդներ չունի, սակայն նա բավականին լավ գումար է վաստակում: Ռոմեոն արդեն սկսել է իր մոդելի կարիերան: Միայն Burberry's Christmas-ի նախորդ տարվա գովազդում նա ստացել էր 45.000 ֆունտ:

14-ամյա Ռոկո Րիչին, ով Մադոննայի և Գայ Չիչի որդին է, շատ է սիրում զանազան հավաքույթներ և հաճախ է դրանց ներկա լինում: Իր հասակակիցների պես նա սիրում է սքեյթբորդ, գիշերային ակումբներ և սոցցանցերում հավաքում է 125 000 լայք իր լուսանկարի համար:

Ռիզ Ուիզերսփունի և Ռայան Ֆիլիպի դուստրը՝ 15-ամյա Ավան սիրում է լինել ուշադրության կենտրոնում և չի խուսափում ֆոտոխցիկներից: Նախորդ տարի նա նույնիսկ պապպարացիներին հպարտորեն ցուցադրել է իր վարդագույն մազերը: Դա, իհարկե, այնքան էլ դուր չէր եկել ծնողներին, սակայն նրանք չէին արգելել այդ անել:

13-ամյա Կայա Գերբերն ուղղակի իր մայրիկի՝ Սինդի Քրոուֆորդի նմանակն ասես լինի: Նա արդեն իսկ շատ լավ է աշխատում խցիկի հետ, այպես որ նա մեծ հնարավորություններ ունի կրկնելու իր աստղային մայրիկի հաջողությունները:

Ջեյդեն և Ուլիոու Սմիթներ

Դեռ 16-ամյա Ջեյդեն Սմիթն իր աստղային հայրիկի հետ արդեն հասցրել է նկարահանվել «Երջանկության հետևից» աղմկահարույց ֆիլմում և հավաքե գրեթե 2 միլիոն հետևորդ «Ինստագրամ»-ում: Իսկ նրա քույրը՝ Ուիլոուն, ևս անում է առաջին քայլերը երգի, դերասանության և պարարվեստի աշխարհում: