Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեփան Մայրանյանը Բաքվում կայացող Առաջին ամառային եվրոպական խաղերում ոսկե մեդալ  նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտում:

Եզրափակչում հայ մարզիկը 59 կգ քաշային կարգում պարտության  մատնեց Բելառուսիան ներկայացնող Սոսլան Դաուրովին:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում ելույթ  ունեցավ  նաև Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը, ով քառորդ եզրափակչում պարտվեց հենց Մարանյանին:

Քանի որ Մայրանյանը հասավ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտություն կրեց ադրբեջանցուց: