Հուլիսի 4-ին` Ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի: Այս մասին տեղեկացնում է shamshyan-com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է և կասկածվում է կնոջը սպանելու մեջ:

Տեղեկացվում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմել է, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արել, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել է: Ոստիկաններին ներկայացրել է նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ:

Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավել են: Բազմոցին դրված է եղել Աստվածաշունչ, և ամուսինը պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:

Շարունակությունը՝ այստեղ