Սիլվա Մերջանյան անունով ամերիկահայ գրողը իր երկու գրքերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի սիրահայերին:

Ինչպես փոխանցում է Asbarez-ըբ՝ Լիբանանում ծնված ու Կալիֆորնիայում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Սիլվա Մերջանյանն արդեն ներկայացրել է իր երկրորդ գիրքը, որը կոչվում է «Բամբասանք», որը պատմում է լիբանանյան պատերազմի ու այնտեղ ապրող մարդկանց մասին: Սա Մերջանյանի երկրորդ գիրքն է:

«Որոշել եմ երկու գրքերի վաճառքից ստացած գումարը հատկացնել բարեգործության: Իմ արվեստը փող աշխատելու համար չէ: Ես գրել եմ, որովհետև պետք է գրեի: Դա այն չէ, որ ես պետք է անեի, դա հենց ես եմ: Եւ ես ինձ լիովին բավարարված եւ երջանիկ կզգամ, եթե իմանամ, որ իմ շարադրանքը, իմ մտքերը կարող են օգնել աշխարհի մեկ այլ ծայրում ապրող ընտանիքներին ունենալ սնունդ: Այս զգացողությունն ինձ համար ավելին է, քան վաստակել գումար»,- ասել է նա: