Այսօր՝ օգոստոսի 3-ին, Հունաստանի ֆոնդային բորսան վերսկսել է իր աշխատանքը 5 շաբաթվա ընդմիջումից հետո: ASE ֆոնդային ինդեքսը ամբողջ 23%-ով անկում է ապրել հենց սկզբից: 

«Piraeus Bank» և «National Bank of Greece» բանկերի տոկոսադրույքները առք ու վաճառքի սկզբում գրանցել են 30% անկում: Այժմ բորսան կաշխատի հատուկ ռեժիմով. օտարերկրայ ներդրողների համար չի լինի ոչ մի սահմանափակում, սակայն տեղացի մասնակիցները ստիպված կլինեն վճարել կանխիկ միջոցներով կամ օտարերկրյա բանկերից փոխանցումների միջոցով: 

Փորձագետները ակնկալում էին, որ անկումը կլինի մոտ 20%-ի չափով: Նշվում էր, որ ամենից շատ կտուժեն բանկերի բաժնետոմսերը: