Այս կարևորագույն հարցին, որն ի վերջո կանխորոշում է ՀՀ քաղաքացու կենսամակարդակը, Սահմանադրության նախագծի հեղինակները մատների արանքով են նայել։ Աչքի է զարնում այն, որ այս հատվածը, ինչի հետ կապված են քաղաքացիների հիմնական մտահոգությունները, նրանց քիչ է հետաքրքրել։ Ամենուրեք հնաոճ, սխալ, մասնագիտական առումով խղճուկ մտքեր են։ Ահա դրանցից մի քանիսը։

1. Այսպես, հոդված 9-ում ասվում է. ՀՀ-ում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։ Բայց 9-րդ գլխում, 183-րդ հոդվածում ասվում է. համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։ Հարց է ծագում. իսկ տակն ի՞նչ մնաց։ Ի՞նչ է նշանակում բացառությամբ պետությանը պատկանող հողերի։ Եթե նկատի ունեք պետական հիմնարկները, ապա իրավաբանական անձինք արդեն նշված են (ընդ որում անկախ սեփականության ձևից)։ 184-ի 3-րդ մասով, ուշադիր, օրենքով սահմանված դրույքաչափերի շրաջանակներում համայնքի ավագանին սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ Բայց ի՞նչու միայն տեղական (այդտեղ ոչ մի լուրջ հարկ լինել չի կարող)։ Ի՞նչու մասնաբաժին չտալ շահութահարկից և եկամտահարկից, ի՞նչու տեղական ինխնակառավարման մարմիններին ենթական ձեռնարկությունների բոլոր հարկերը չգնա իրենց բյուջե։ Ստացվում է, որ գործող սահմանադրությունն ավելի պրոգրեսիվ է. դրա 106-րդ հոդվածն ասում է. “օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը”: Առ այսօր այս կետը իշխանությունները բանի տեղ չէին դնում։ Նորով բոլոր ՏԻՄ մարմինները պարտավորված են լինելու փողը գալ Երևանից ուզել։ Այսինքն, նոր Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարումը լրիվ կոչնչանա.

2. Հոդված 10-ում ասվում է. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Սա բացարձակապես հետամնաց, անցյալ դարի 70-ական թվականների սոցիալիզմի քաղաքատնտեսության բնորոշ ձևակերպում է։ Նախ, սոցիալակա բառը նշված է 1-ին հոդվածում։ Երկրորդ, չեն գրում շուկայական տնտեսություն. մասնավոր ձեռնարկատիրություն (կամ ձեռներեցություն)՝ հիմնված ազատ մրցակցության վրա (տես արևմտաեվրոպական երկրների սահմանադրությունները)։ Շուկան ի՞նչ կապ ունի սոցիալականության կամ սոցիալականությունը շուկայի հետ։

3. Հոդված 37-ը իսկական բոց է։ 1-ին և 2-րդ պարբերություններում խոսվում է անվճար կրթության մասին։ Անվճար կամ ձրի կրթություն չի լինում։ Ինչ-որ մեկը վճարում է. կամ ուսանողը (աշակերտը) կամ էլ պետությունը։ Անվճար կրթություն արտահայտությունը տեղին է միայն այն պարագայում, երբ ամբողջ կրթական համակարգը պետական է ու վճարվում է պետության կողմից։ Բայց երբ կա նաև մասնավորը պետք է խոսել պետական պատվերի հաշվին վճարվող կրթության մասին։ Սխալ է նաև այն միտքը, որ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Չ՞է որ կան նաև մասնավոր դպրոցներ։ Նրանք իրավունք չու՞նեն պետական պատվերի հաշվին կրթական ծառայություններ մատուցել։ Ին՞չ է մասնավոր բուհերը փակելուց հետո փակում եք նաև դպրոցները։ Գոնե գի՞տեք, որ պետական դպրոցները առնվազն բարձր դասարանների մասով չկան։ Բոլորը հաճախում են մասնավոր դասընթացներ։

4. Հոդված 58.1-ում կարդում ենք. “Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք”: Բայց 58.3-ում արդեն փոշմանում են. “Անձի սեփականության իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”. Ճիշտ կոմկուսի ոճով։

5. Գլուխ 9-ում թվարկած սոցիալական երաշխիքները 0 են, եթե Սահմանադրությունը չի ասում, որ օր՚ենքով սահմանվում է աշխատանքային շաբաթի տևողություն։ Որովհետև եթե սա չկա, ապա չկա աշխատավարձ հասկացությունը և առավել ևս չկա նվազագույն աշխատավարձ հասկացությունը։ Սա պարզապես տարրական պրոֆեսիոնալիզմի բացակայություն է։

6. Տարօրինակ է 86-րդ հոդվածը, ուր թվարկվում են պետության քաղաքականության հիմնական նպատակները։ Ու՞ր է ձեռներեցության խրախուսումը։ Սահմանադրության նախագծի հեղինակները չեն հասկացել, որ գործարարությունն ու ձեռներեցությունը տարբեր բաներ են։

7. Հոդված 199. ԿԲ-ի խնդիրներն են գների ու կայունության ապահովումը. թերի, անպետք ու կիսատ միտք։ ԿԲ գների կայունության գործառույթը սահմանադրություն է ներբերվել 2005-ին՝ սխալմամբ։ Դա անցյալ դարի 90-ականների մոնետարիզմի արդյունք է։ Այսօր այդ հնացած մոտեցմանը հավատում են միայն Հայաստանում։ Ի՞նչու։ Ապրանքների գների կայունությունը կախված է ոչ միայն շրջանառության մեջ առկա դրամի ծավալից (դասական մոնետարիզմ), այլ նաև այն բանից, թե ինչքան են այդ ապրանքների արտադրության ծավալն ու պահանջարկը (դասական քեյնսիականություն)։ 2005-ին այս թեզի ընդունումը և ակտիվ կիրարկումը 2006-2007-ից բերեց նրան, որ 2008-ից սկսած ՀՀ տնտեսությունն այլևս չի զարգանում։ Միշտ ԿԲ ջուրն է լցնում կառավարության չարչարանքը։

Հրանտ Բագրատյան-Facebook