«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը… Կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:

Ի դեպ, հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանն ասել էր, թե իբր ինքը լսել է, թե Նելլի Հարությունյանը գումարը վերցրել և հեռացել է երկրից: Եթե կինը իսկապես երկրից հեռացած լիներ, ապա իրավապահները հստակ տեղյակ կլինեին այդ մասին և կասկած չէին ունենա, որ նա ողջ-առողջ է, հետևաբար նաև սպանության հատկանիշներով քրեական գործ չէին հարուցի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: