Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ասել է, որ Թուրքիան կարող է բնական գազը ուրիշ երկրներից էլ ստանալ, եթե Ռուսաստանը շարունակի Թուրքիայի օդային տարածքներն օգտագործել իր գրոհները իրականացնելու համար։

Արաբական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ այս շաբաթ Ռուսական ռազմական օդանավերը երկու անգամ սավառնել են Թուրքիայի օդային տարածքներով, որից Թուրքիայի նախագահը վրդովել է և սպառնացել է Ռուսաստանին։ Նա ասել է, որ Ռուսաստանի բոլոր «պատճառաբանությունները» ընդունելի չեն: Նա անդրադարձել է նաև Թուրքիայում միջուկային կենտրոնի կառուցման Ռուսաստանի հետ համաձայնության մասին՝ ասելով, թե Թուրքիան կարող է ուրիշ դաշնակիցների հետ համագործակցել այս առնչությամբ, եթե Ռուսաստանը չդադարեցնի Թուրքիայի օդային տարածքներով գրոհել Սիրիայի ահաբեկիչների վրա։

Հիշեցնենք, որ Թուրքիան ռուսական գազի ամենամեծ սպառող երկիրն է: Ռուսաստանը տարեկան 28-30 միլիոն քմ բնական գազ է մատակարարում Թուրքիային։