«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ընդունված Է համարել համեմատաբար «համեստ» պաշտոնյա։ Իսկ պատճառն այն Է, որ նրա անունը այդքան էլ հաճախակի չի շոշափվում կոռուպցիոն պատմությունների մեջ։ Սակայն Հարությունյանի ունեցվածքը վկայում է այն մասին, որ նա պարզապես գիտի ինչպես թաքցնել ունեցվածքը։ Հարությունյանը 2014 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել Է 6.5 մլն դրամ և 20 հազար դոլար։ Նրա ամսական աշխատավարձը կազմում Է ավելի քան կես մլն դրամ։

Նախարարի կինը՝ Նարինե Մանուկյանը, հայտարարագրել Է 50 հազար դոլար, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել Է ընդամենը 720 հազար դրամ։ Սակայն առավել ուշագրավն այն Է, որ Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել 16 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն և մեկ ամառանոց և մեկ հողամաս։ Ու եթե Հարությունյանին Էլ հարցնեն, թե որտեղից այդքան անշարժ գույք, կասի՝ պապուց Է նվեր ստացել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: