- Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։

- Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։

- Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։

- Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։

- Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։

- Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։

- Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։

- Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:

- Դաստիարակության մեջ առաջնայինը պետք է լինի գեղեցիկը և ոչ թե վայրենի կենդանականը:

- Ամոթ է, եթե չես կարողանում պաշտպանվել ձեռքով, կրկնակի ամոթ, եթե չես կարողանում պաշտպանվել խոսքով:

- Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի: Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը