«Ժողովուրդը» գրում է.

«ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի է Կիևյանցի Յուրա ածականով, նրա ընկերները և հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոևը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել:

Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց է: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջև ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, և նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա: Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար է ասել:

Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: