ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ս. թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները:

Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»:

Նշենք, որ YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունը ճշտվում է, իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղետկացրեցին, որ նման ահազանգ չի ստացվել: