Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` «Ռուսսնեֆտի» սեփականատեր Միխայիլ Գուցերիևը, շքեղության ու ճոխության բոլոր «նորմերը» գերազանցող հարսանիք է կազմակերպել իր որդու` Սաիդի համար:

Safisa-ն հյուրընկալել է արևմտյան շոուբիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներից մի քանիսին` Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին, Էլթոն Ջոնին, Սթինգին ու Պատրիսիա Կաասին:

Ապագա ատամնաբույժն ամուսնացել է հեղինակավոր Elie Saab նորաձևության տան 25 կիլոգրամանոց զգեստով, որն ամբողջությամբ պատված է եղել բյուրեղներով: Միլիարդատերը ծախսել է 20 մլն եվրո, որից միայն 13 մլն-ը վճարվել է Ջեյ Լոյին ու Էլթոն Ջոնին: