Մարտի 27-ին Երևանում ողբերգական դեպք է գրանցվել: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի պատուհանից երեք տարեկան երեխա է ընկել:

Նրան տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել: