«Երեկ հայտարարեցիք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են կռվում Ադրբեջանի զինվորների շարքերում: Այս տեղեկատվությունը հաստատող փաստեր կա՞ն:

Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետև բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն և որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: Ավելին՝ կան որոշ տեղեկություններ, որ քանի որ Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է, փախել են պարզապես՝ լքելով իրենց տարածքները, այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում և կային նաև բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր և այլն: Եվ սա բնական է, որովհետև ահաբեկիչները և վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ և ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների, արաբական աշխարհի, Ալ Քաիդայի գրոհայինների: Դա այն է, ինչ մենք տեսել ենք:

Փորձելո՞ւ եք իրավական գնահատական տալ խնդրին:

Իհարկե տրվելու է: Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է արձագանքի: Հիմա, երբ Ադրբեջանը այդպիսի դիվերսիոն ահաբեկչական գործողություններ է կատարում, արդեն իսկ պետք է արձագանք լինի: Ինչը չկա դեռ:

Մինչ այսօր եղած միջազգային արձագանքը դուք պատշաճ և բավարար համարո՞ւմ եք:

– Համարում ենք, որ կա արձագանք: Բայց այդ արձագանքը պետք է լինի ավելի խսիտ, ավելի հասցեական, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ագրեսորին պարտադրենք խաղաղություն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում