ԱՄՆ հայ դատի հանձնախումբը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում հետաքննել Ադրբեջանի Զինված ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում «Լիհի օրենքի» խախտման դեպքերը։ Հայ դատի հանձնախումբը նամակն ուղարկել է Օբամային և Կոնգրեսի անդամներին:

Նշենք, որ Հայ դատի հանձնախումբը Օբամային և Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և օրենսդրորեն արգելել Բաքվին ցանկացած տեսակի ռազմական օգնություն մատակարարել: Նշվում է նաև, որ պետք է քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի անվտանգության ուժերի պատասխանատու անձանց պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Բազմաթիվ անգամներ նշվել է, որն Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնևի կոնվենցիաների և Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետևանքով զոհվել է նաև12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ ևս երեք երեխա վիրավորվել է։

Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների: Որոշ տեղեկություններով՝ գործել են նաև ԻՊ վարձկաններ: